copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:08 15-06-2021

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահները քննարկել են Իրանի մարդասիրական մատակարարման մեխանիզմները

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահներ Ջո Բայդենը և Գայ Պարմելինը երեքշաբթի օրը հանդիպել են` քննարկելու Շվեյցարիայի մարդասիրական առևտրի պայմանավորվածության մեխանիզմի իրագործումը: Այս մասին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացո Կասիսը:

«Մենք քննարկել ենք Իրանի մարդասիրական մատակարարումների մեխանիզմները: Ինչպես գիտեք, մեզ թույլատրվում է Իրանին մատակարարել դեղորայք և սնունդ՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով բնակչությանը: Այս մեխանիզմը մեզ թույլ է տալիս արտահանել առաջին անհրաժեշտության ապրանքներ․ ԱՄՆ և Շվեյցարիան ընդունում են, որ անհրաժեշտ է անընդհատ համալրել այս աշխատանքները` այս մեխանիզմի ներուժի լիարժեք իրացման համար»,- ասել է նա:

Շվեյցարիայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Միացյալ նահանգները պատրաստ է աջակցել այս ծրագրին՝ «ի շահ Իրանի բնակչության»: Կասիսը նշել է նաև, որ Շվեյցարիան պատրաստ է նպաստել ԱՄՆ-ի և Իրանի միջև զսպման միջոցներին:

Հունվարի 30-ին Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր Իրան մատակարարվող մարդասիրական ապրանքների վճարման մեխանիզմի գործարկման մասին:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա