Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:38 12-06-2021

Այդպիսի աշխատողների զանգվածային ազատումներ են լինելու․ Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում դարձել է գործոն։

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, իր նախընտրական քարոզարշվի ժամանակ Ճամբարակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք սովոր են, որ մարդկանց գազելներով պիտի քշեն ընտրական տեղամասեր և թելադրեն, թե ով ում ընտրի։ Մենք ասում ենք, որ այդ համակարգը ջարդել են, դա վերացված է և ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն։ Հայաստանի ազատ քաղաքացին իր ազատ կամքով կատարելու է իր ընտրությունը»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախընտրական գործընթացը այժմ զուգորդվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով։

«Այդ ձերբակալությունները շարունակվելու ենք և դրանք բոլորը, ովքեր ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ուզում գործել, նրանք հայտնվելու են ճաղերի հետևում, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ապօրինի ազդեցություն կփորձեն գործել, բայց քրեական օրենսգիրքը չեն անցնի, բայց քաղաքական ու էթիկայի օրենսգիրքը կանցնեն՝ այդ մարդկանց գործողություններին ընտրությունների հենց հաջորդ օրվանից կտրվի քաղաքական գնահատական և այդ քաղաքական գնահատականի ձայնը դուք կլսեք։

Այդ պաշտոնյաները չեն մնալու իրենց տեղերում, անկախ նրանից՝ պետական, տեղական ինքնակառավարման, թե մասնավոր հիմնարկի ղեկավարներ՝ կփորձեն ժողովրդի կամքի, ազատ արտահայտման վրա ներգործություն ունենալ՝ այդ մարդիկ չեն մնալու իրենց գործերում, իրենց պաշտոններում, նրանք ազատվելու են, զանգվածային ազատումներ են լինելու բոլոր այդպիսի աշխատողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել