copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:11 11-06-2021

Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին դարձրեց Հայաստանի ներքին քաղաքականության մաս. քաղաքագետ

Տարածային կորուստներից զատ՝ Նիկոլ Փաշինյանի տված ամենամեծ վնասն այն է, որ նա Թուրքիային ու Ադրբեջանին դարձրեց Հայաստանի ներքին քաղաքականության մաս, ինչի մասի մասին համեմատաբար քիչ է խոսվում:

Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտնում է քաղաքագետ Էդգար Էլբակեանը:

Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է Հայաստնում նույնպես ձայնի իրավունք ունենալ, ինչպես ունի Սիրիայում, այս մասին է փաստում այն, որ Թուրքիան ողջունեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դատապարտեց ՀՀ ԳՇ ապստամբությունը:

«Ավելին՝ այս պահին Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են ադրբեջանական զորքերի օկուպացիայի պայմաններում»,- հավելեց փորձագետը:

Ըստ նրա՝ ներկա իշխանությունների վերընտրման դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական կապիտալի ազատ շրջանառության վայր՝ դրանից բխող բոլոր ցավալի հետևանքներով:

«Թուրքիան Հայաստանում կարող է նաև քաղաքացիական պատերազմ հրահրել»,-փաստում է փորձագետը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ