copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:53 11-06-2021

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու

Ռուսաստանը և Բելառուսը հունիս-սեպտեմբեր ամիսներին երեք համատեղ զորավարժություններ են անցկացնելու Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլյովը, հայտնում է «Կրասնայա զվեզդա» թերթը:

Նրա խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվելու Ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի, ինժեներական զորքերի, նյութատեխնիկական ապահովման և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից խնդիրների համատեղ լուծմանը:

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 10-16-ը երկու պետությունների տարածքում, հիմնականում Բելառուսում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից