copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:33 10-06-2021

Եվրախորհրդարանը հորդորել է Բելառուսի համար արգելափակել Swift համակարգը

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է արվում լուրջ քայլեր ձեռնարկել Բելառուսի դեմ՝ Ryanair-ի հետ կապված միջադեպի պատճառով:

Մասնավորապես, եվրոպացի խորհրդարանականներն առաջարկել են ժամանակավորապես Բելառուսի համար արգելափակել SWIFT համակարգը, ինչպես նաև ներդնել ոլորտային պատժամիջոցներ:

Բացի այդ, բանաձևը պահանջում է հետաքննել Ռուսաստանի դերը այս միջադեպում:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը կիրառումը պարտադիր չէ: