copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:20 08-06-2021

Ալբանիան զբոսաշրջիկների համար հանել է բոլոր սահմանափակումները

Ալբանիայի իշխանությունները վերացրել են կարանտինային բոլոր սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Երկիր այցելելիս այլևս հարկավոր չէ PCR թեստ, հակամարմինների թեստ կամ պատվաստման անձնագիր, հայտնում է Euractiv պարբերականը:

Նշվում է, որ նաև չեղյալ է հայտարարվել երկիր ժամանելուն պես պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացումը:

Միևնույն ժամանակ, օտարերկրյա զբոսաշրջիկներին դեռ խորհուրդ է տրվում օդանավակայանում պահպանել միմյանցից առնվազն 1,5 մ հեռավորություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: