copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:49 08-06-2021

Չեխիայի նախագահը մաղթել է, որ Բելառուսը ազատվի «Եվրոպայի վերջին բռնապետից»

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մաղթել է, որ Բելառուսը հաղթի «վերջին եվրոպական բռնապետին»՝ նկատի ունենալով Ալեքսանդր Լուկաշենկոյին: Երեքշաբթի՝ հունիսի 4-ին, այս մասին Twitter-ում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

Նա հայտնել է, որ Զեմանը իր նստավայրում ընդունել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային: Չեխիայի ղեկավարն իր զորակցությունն է հայտնել ինչպես անձամբ իր, այնպես էլ ամբողջ հանրապետության անունից և գնահատել է նրա քաջությունը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Չեխիայի խորհրդարանի Սենատը Տիխանովսկայային ընդունել է իբրև Բելառուսի նախագահի: Սենատի խոսնակ Միլոշ Վիստրչիլն հայտարարել էր, որ Բելառուսում 2020 թ․ օգոստոսին անցկացված նախագահական ընտրությունները «ոչ ազատ, անարդար և անօրինական են եղել»:

Ավելի վաղ Չեխիայում հայտարարել էին Լուկաշենկոյի բանեցրած ստալինյան մեթոդների մասին՝ մեկնաբանելով կալանավորված բլոգեր Ռոման Պրոտասևիչի «հարցազրույցը»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից