copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:00 08-06-2021

Հաստատվել է ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող գեներալ Մլադիչին ցմահ ազատազրկման ենթարկելու որոշումը

Հաագայի վերաքննիչ պալատը հաստատել է նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմի ընթացքում ցեղասպանության մեջ մեղադրվող 79-ամյա գեներալ Ռատկո Մլադիչի ցմահ բանտարկության որոշումը:

Դատարանը մեղադրել է Բոսնիայի սերբական զորամասերի հրամանատար Մլադիչին ցեղասպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, խաղաղ բնակիչներին ահաբեկելու, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտումների և ներքին ճամբարներում մարդկանց ահաբեկելու մեջ:

Դատավարության ավարտին տրիբունալը Մլադիչին մեղավոր է ճանաչել 11 կետերից 10-ով՝ բացառությամբ 1992 թ․ Բոսնիայի վեց ինքնավար քաղաքներում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքից: Հիմնական մեղադրանքներն են Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի պաշարումը, որի արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել, և 1995-ի հուլիսին Սրեբրենիցայում տեղի ունեցած սպանդը, որտեղ Ռադիչի զինվորները սպանել են ավելի քան 8000 բոսնիացի մահմեդական տղամարդկանց և տղա երեխաների:

Գեներալը որոշել էր անձամբ մասնակցել բողոքարկման վերաբերյալ վճռի հրապարակմանը: Հիշեցնենք, որ նա ցմահ բանտարկության էր դատապարտվել դեռ 2017-ի նոյեմբերին ՄԱԿ-ի ​Միջազգային քրեական տրիբունալի կողմից։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից