copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:00 08-06-2021

Քրդամետ կուսակցությունն արձագանքել է իր դեմ ներկայացված մեղադրական եզրակացությանը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) հայտարարություն է արել երկրի գերագույն դատախազության կողմից HDP-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու կապակցությամբ:

Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ:

«Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված է. «ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP -խմբ.) և MHP-ի (ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքի պատմությունը մաֆիան է գրում: HDP-ի պատմությունը ժողովուրդն է գրում: Մաֆիայի վերաբերյալ խոստովանությունների թեմայով ձայն չհանողները ցանկանում են, մեր կուսակցության վրա հարձակվելով, պահպանել իրենց իշխանությունը»:

Թուրքիայում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների (մասնավորապես ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու) հնարավոր կապը մաֆիայի պարագլուխների հետ:

Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայից փախած ու ԱՄԷ-ում ապաստանած հանցախմբի պարագլուխ Սեդաթ Փեքերը սոցցանցի իր էջի պարբերական ուղիղ եթերների ընթացքում ուշագրավ բացահայտումներ արեց Սոյլուի և այլոց մասին:

Աղբյուր` Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին