copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:40 07-06-2021

ՌԴ-ն երկու «տհաճ նվեր» է մատուցել ԱՄՆ-ին Ժնևում գագաթնաժողովից առաջ

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումից առաջ Ռուսաստանն Ամերիկային երկու «տհաճ նվեր» է մատուցել, նման կարծիք են հայտնել չինական Sohu թերթի փորձագետները:

Նախ՝ խոսքն Ազգային բարեկեցության հիմնադրամից դոլարը բացառելու ռուսական իշխանությունների որոշման մասին է՝ այն փոխարինելով ոսկով կամ այլ արժույթներով: Ըստ թերթի՝ այդպիսի որոշումը կնվազեցնի Մոսկվայի կախվածությունն ամերիկյան արժույթից և խնդիրներ կառաջացնի ԱՄՆ-ի համար:

Չինացի փորձագետները կարծում են, որ հիմնադրամում եվրոյի մասնաբաժնի աճը կնպաստի Ռուսաստանի և եվրոպական պետությունների հարաբերությունների զարգացմանը:

Երկրորդ, ըստ փորձագետների, Վաշինգտոնի համար տհաճ նորություն է եղել Հավայան կղզիներում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի փորձարկման ձախողումը: Դեպքը տեղի է ունեցել ռուսական ռազմանավի տեսադաշտում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից