copy image url
Խոսք 5 տարի առաջ - 15:55 06-06-2021

Հունիսի 21-ի Հայաստանի միակ մեղավորը, պատասխանատուն և շահառուն Հայաստանի քաղաքացին է լինելու․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Արման Թաթոյանը զուտ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը չէ, ոչ էլ՝ երկրի խիղճը: Նա երկրի միակ աշխատող պաշտոնյան է, աշխատող միակ օղակը: Մարդ, որը փոխարինում է ԱԳ նախարարին, ԱԻ նախարարին, Հ1-ին և, նույնիսկ, հասարակությանը:

Նա աշխատում է բոլոր այն մարդկանց փոխարեն, ովքեր ի պաշտոնե կամ բնազդներից դրդված պետք է գոնե բանավոր ռեակցիա տային ամեն օր Հայաստանի տարածքում մեծացող անվտանգության սպառնալիքներին, բայց լուռ են՝ հասարակության անտարբերության «բարձր հովանու» ներքո:

Պարզվեց, որ երկիրը հասարակության մեծ մասի խ…. չի: Նրանք ձևացնում են, թե ամեն ինչ լավ է՝ ապացուցելով փաստը, որում այլևս կասկածելու տեղ չկա. Նիկոլը մտածված, պաշտպանված ընտրություն էր, որի իշխանության կատաստրոֆիկ հետևանքները հասարակության մի մասի համար ընդունելի են: Ապացույցը համատարած լռությունն է:

Ուղիղ երկու շաբաթից Հայաստանի ամենագիտակցված ընտրությունն է լինելու: Հայաստանի պատմության մեջ երբեք նման բան չի եղել. բոլոր ֆավորիտների մասին բոլորը ամեն բան գիտեն:

Բոլորի անցած ուղին պարզ է, թերություններն ու բացթողումները՝ ակնհայտ, թիմերի կազմը՝ հրապարկային, անելիքները՝ հասկանալի:

Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց «բարձունքից իջնելով» հայտարարում են, թե հիասթափվել են ու չեն ընտրելու, հույս ունեմ, մի օր էլ իրենց հարազատների դիերը որևէ նկուղի հատակին չեն հայտնաբերի 7 ամիս անց:

Գնացե՛ք և ընտրե՛ք ըստ իրականության և իմացե՛ք, որ ոչ ոքին չընտրելու ձեր ներքին ըմբոստությունը Նիկոլի օգտին է:

2021թ. հունիսի 21-ի Հայաստանը լինելու է հենց այն Հայաստանը, որն ուզել է Հայաստանի ժողովուրդը՝ իմանալ, հասկանալով ու տեսնելով: Հունիսի 21-ի Հայաստանի միակ մեղավորը, պատասխանատուն և շահառուն Հայաստանի քաղաքացին է լինելու:

Իրական ընտրությունը Նիկոլի Հայաստանի և այն Հայաստանի միջև է, որն ունեինք ու մի օր գուցե նորից ունենանք»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ