Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:37 06-06-2021

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել ԵՄ ընդունել Բալկանյան երկրներին

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին հայտարարել է, որ Բալկանյան երկրները պետք է անդամակցեն Եվրամիությանը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը արել է Funke մեդիախմբին տված հարցազրույցում:

«ԵՄ-ի ընդլայնումը կարող է հսկայական օգուտներ բերել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար», - ասել է նա:

Սասոլին նաև ԵՄ ընդլայնումը բնութագրել է որպես «խաղաղության և բարգավաճման դրական նախագիծ»: Քաղաքական գործչի խոսքով՝ Արևմտյան Բալկանների երկրների անդամակցության տեմպը կախված կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին նրանց համապատասխանությունից:

Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան և Թուրքիան հանդիսանում են Եվրամիություն մտնելու պաշտոնական թեկնածուներ: Միևնույն ժամանակ, Եվրամիությանը անդամակցելու պայմանները նշված չեն որևէ երկրի համար: 2018-ին Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ասել են, որ Սերբիան և Չեռնոգորիան կարող են ԵՄ մտնել մինչ 2025 թվականը:

2020-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը ասել է, որ Անկարան Եվրամիությանն անդամակցելը համարում է իր ռազմավարական նպատակը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի