copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:20 04-06-2021

Ֆրանսիան չի կարողանա պատվաստումների վերաբերյալ օտարերկրյա հավաստագրերն ընդունել մինչև հունիսի վերջ

Օտարերկրացիները չեն կարողանա սահմանափակվել միայն պատվաստման հավաստագիր ներկայացնելով, եթե ցանկանան մասնակցել Ֆրանսիայում անցկացվող խոշոր միջոցառումներին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի առողջապահության վարչությունը։

Նշվում է, որ բոլոր ժամանողները պետք է PCR թեստ հանձնեն առնվազն մինչ հունիսի 21-ը:

«Սանիտարական անցագրի ներդրումը Ֆրանսիայում առանձին հաստատություններ կամ մեծ թվով հյուրեր ունեցող միջոցառումներ այցելելու համար նախատեսված է հունիսի 9-ին: Դրանց մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվելու են միայն այն ձևաչափով, որը կընդունվի TousAntiCovid Verif համակարգով», - հաղորդել են մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, Ֆրանսիան կսկսի ընդունել ԵՄ-ում տրված՝ պատվաստումների մասին հաստատումով փաստաթղթերը հունիսի 21-ից: ԵՄ-ում չգրանցված պատվաստանյութերով պատվաստված մարդիկ ստիպված կլինեն սպասել մինչև հուլիսի վերջ, պայմանով, որ համաձայնեցնեն իրենց փաստաթղթերի ձևաչափերը և ստորագրության կոդերը ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում