copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:18 04-06-2021

ԱԻՆ ՓԾ տնօրենն ուղերձ է հղել շրջանավարտներին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ուղերձ է հղել շրջանավարտներին:

«Սիրելի՛ շրջանավարտներ, ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ պատասխանատվություն է ներառում հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործում:

ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ այսօր ուժեղացած ծառայություն կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում: Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասված է ուղերձում: