copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:34 03-06-2021

EASA-ն խորհուրդ է տվել խուսափել Բելառուսի օդային տարածքից

Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հրապարակել է Բելառուսի օդային տարածքից խուսափելու վերաբերյալ հրահանգ:

Կազմակերպության կայքում զետեղված փաստաթղթում EASA-ում ներառված պետություններին խորհուրդ է տրվում այդ դրույթը պարտադիր դարձնել ազգային ավիափոխադրողների համար: Ինչպես նշված է հրահանգում, դա անհրաժեշտ է անել «ուղևորների և անձնակազմի համար հավանական ռիսկը նվազեցնելու նպատակով»:

Գործակալությունն ընդգծել է, որ միջադեպը՝ կապված մայիսի 23-ին Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ, «առաջացնում է լրջագույն կասկած» առ այն, որ Բելառուսի իշխանությունները «հարգում են միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները»:

EASA-ն նշում է նաև, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները «միջազգային քաղաքացիական ավիացիայի հիմքում ընկած փոխվստահության սկզբունքների խախտում են»:

Ակնկալվում է, որ հրահանգը անհրաժեշտության դեպքում կվերանայվի առնվազն ամիսը մեկ անգամ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա