Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:48 02-06-2021

ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի նորանշանակ ֆինանսների նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին:

Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում:

Ձեզ գուցե հետաքրքրի