copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:22 02-06-2021

Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհը կասֆալտապատվի. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։

Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։ Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալը՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը։

Արայիկ Հարությունյանի խոսքով, ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։

Անդրադառնալով համայնքների զարգացմանն ու դրանց տնտեսական կյանքի ակտիվացմանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու բնակիչների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև բերքահավաքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին՝ բերքահավաքի առաջիկա աշխատանքներն անկորուստ և ժամանակին կազմակերպելու և ապահովելու ուղղությամբ։

Կարմիր Շուկա համայնքում Արայիկ Հարությունյանն այցելել է նոր բնակելի թաղամասի շինհարթակ, որտեղ ծանոթացել է արագ հավաքվող տների տեղադրման աշխատանքների ընթացքին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով