Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:55 02-06-2021

Զոհվածների դիերի և մասունքների անարգման պատճառով դիահերձարանի վարիչը և երկու աշխատակիցներն ազատվել են աշխատանքից

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի ու մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել:

Մայիսի 31-ին համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում գետնին անփութորեն լցված սպիտակ պարկեր էին՝ զինվորների մասունքներով: Ավելի ուշ հաստատվել էր, որ լուսանկարն արված է Աբովյանի դիահերձարանից։

Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու կամավորականների դիերի ու մասունքների անփույթ, ոչ պատշաճ պահպանման համար առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել։

Ավելի վաղ առողջապահական գերատեսչությունից հաղորդել էին, որ ծառայողական քննություն է սկսելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել