copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:25 02-06-2021

Տեր-Պետրոսյանի նուրբ ակնարկը. Ժողովուրդ

«Հայաստանում ուժի ցուցադրության ամենամեծ դրսևորումը լուրեր տարածելն է, թե այս կամ այն քաղաքական գործիչը հանդիսանում է ռուսական «դաբրո» ունեցողը, որ նա մեկնեց Մոսկվա, ինչին արդեն հաջորդում են քաղաքական կիսագաղտնի ենթադրությունները։

Աբսուրդը հասնում է նրան, որ տպավորություն է, թե ռուսական քաղաքական վերնախավը, բանուգործ թողած, շատ կարևոր հանդիպումներ է ունենում Հայաստանից ժամանած մանր ու միջին քաղաքական գործիչների հետ։ Իհարկե, իրականությունն այդպիսին չէ՝ չբացառելով, որ ռուսական իշխանական միջին շերտերի չինովնիկների հետ կապեր ունեցողներ այնուամենայնիվ կան:

Օրեր առաջ Հանրային հեռուսատընկերության եթերում Հայաստանի քաղաքական ծանրքաշային, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց, որ Ռուսաստանը Հայաստանում ուղիղ խոսում է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ է պայմանավորվում ու նրա հետ է տեղեկություն փոխանակում, թե ինչպիսի պլաններ ունի Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հետ:

Վարչապետի հասցեին ուղղված սուր քննադատություններին զուգահեռ՝ Տեր-Պետրոսյանի ասածներից կարելի է ենթադրել, որ որքան էլ ավելանում են պնդումները, թե ռուսները ուզում են փոխել Փաշինյանին, կա՛մ ճիշտ չեն, կա՛մ այդքան էլ այդպես չեն:

Համենայնդեպս Տեր-Պետրոսյանը արտահերթ ընտրություններից առաջ հստակ հայտարարեց, որ գործող թեկնածուներից եթե կա մեկը, ում հետ ռուսները ուղիղ խոսում կամ աշխատում են, ապա դա Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ թե ինչու դա ասաց, հարցի երկրորդ կողմն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ