copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:40 01-06-2021

ԱՄՆ-ն մեկնաբանել է գերմանացի քաղաքական գործիչների լրտեսությանը Դանիայի մասնակցության մասին տեղեկությունները

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը հայտնել է, որ Միացյալ նահանգների վարչակազմը կհամագործակցի Եվրամիության հետ, որպեսզի պատասխանի Դանիայի միջոցով էլեկտրոնային հսկողության վերաբերյալ նրանց հարցերին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում:

«Մենք կաշխատենք մեր եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ՝ անվտանգության համապատասխան ուղիներով ցանկացած հարցի պատասխանելու համար», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը Դանիայի իշխանությունների օգնությամբ հետևել է մի շարք եվրոպական քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, արտաքին գործերի նախարարին, իսկ այժմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամ Պեեռ Շտայնբրյուկին:

Խոսքը 2012-ից 2014 թվականների ժամանակահատվածի մասին է: Դանիայի հետախուզական ծառայությունները ԱՄՆ-ին հնարավորություն էին տալիս մուտք ունենալ Կոպենհագենի մոտակայքում գտնվող հատուկ կայան, որտեղից էլ իրականացվում էր գաղտնալսումը: Այս կայարանից, ըստ հրապարակման, հնարավոր էր մուտք գործել ինտերնետ մատակարարների ստորջրյա մալուխներ:

Այսպիսով, Դանիայի հատուկ ծառայությունները օգնել են Վաշինգտոնին լրտեսելու Շվեդիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջատար քաղաքական գործիչներին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը