copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:25 01-06-2021

Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել․

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»:

ՀՀ նախագահը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել Տիգրան Սեյրանյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին․

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Սեյրանյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։