copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:03 01-06-2021

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ

Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը ուղղված հարցերը։

Արդեն կայացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ:

Ռիշար Ֆերանը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ: Հանդիպումը անցկացվել է փակ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն այնուհետև ուղևորվել է Ելիսեյան պալատ:

Իսկ վաղը՝ հունիսի 2-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում