copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:17 01-06-2021

Չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ. Մհեր Գրիգորյան

Բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, և որևէ առիթ չեմ տեսնում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ «Լուրերի» հարցին ի պատասխան անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարություններին: Հիշեցնենք՝ նախարարի պաշտոնակատարն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

«Եկեք հասկանանք պահի լրջությունը: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել ու վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,- ասաց Գրիգորյանը: Արա Այվազյանից հետո հրաժարական ներկայացրեց նաև փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, և հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ սա այլ գերատեսչությունների վրա էլ տարածվի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին չկա նման մտավախություն»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը