Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:08 01-06-2021

ԱԽ նիստից հետո նախարարն իր մամուլի խոսնակին հանձնարարել է հրապարակել իր դիմումը․ Հրապարակ

«Արտգործնախարար Արա Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ է ունեցել իր պաշտոնավարման սկզբից՝ նոյեմբերի 18-ից։ Լավրովի հետ ասուլիսում Թուրքիայի մասին նրա խոսքից հետո վարչապետից կոշտ դիտողություն է ստացել, թե արտաքին քաղաքականությունը որոշում եմ ես, հակաթուրքական հայտարարությունները չկրկնվեն։ Մայիսի 27-ի հրաժարականից առաջ նա ևս 2 անգամ փորձել է հեռանալ։ Հիմնականում պատճառը վարչապետի չմտածված հայտարարություններն են եղել՝ արտաքին քաղաքականության հետ կապված, առանց ԱԳՆ-ի և նախարարի հետ համաձայնեցնելու։

Տարաձայնություններ են ունեցել, երբ վարչապետը որոշել է իր անգլերենի ուսուցչուհուն՝ Լիլիթ Մակունցին, ուղարկել ԱՄՆ դեսպան։ Ապա ինչ-որ բանից վրդովված՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է աշխատանքից ազատել ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Վահագն Մելիքյանին։ Ամեն անգամ, երբ Այվազյանը դիմում է ներկայացրել, նրան ամեն գնով համոզել են հետ վերցնել դիմումը։ Մի անգամ նույնիսկ Տիգրան Ավինյանն ԱԳՆ է այցելել՝ խնդրել-համոզել, որ այսուհետ ամեն ինչ Ձեզ հետ կհամաձայնեցվի։

Այվազյանը Դուշանբեից Երևան է ժամանել հստակ որոշմամբ՝ հրաժարական տալու, բայց նորից համոզել են, որ դա դավաճանություն կլինի երկրի շահերին։ Վերջին կաթիլը լրացրել է հայելային նահանջի և դիտորդներ տեղակայելու մասին հայտարարությունը։ Այդ հայտարարությունից առաջ Փաշինյանը տեղեկացրել է Այվազյանին, նա ԱԽ նիստից առաջ մտել է մոտը և հորդորել նման հայտարարություն չանել՝ դա չի քննարկվել ԱԳ խողովակներով, շահեկան չէ մեզ համար, մենք նման օրակարգ չենք կարող առաջ քաշել։ Փաշինյանն ասել է՝ ես արդեն որոշել եմ։ ԱԽ նիստից հետո նախարարն իր մամուլի խոսնակին հանձնարարել է Ֆեյսբուքում հրապարակել իր հրաժարականի դիմումը, որ վերջակետ դնի իր վեցամսյա տառապանքներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել