copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:45 01-06-2021

Աղբյուրը նշել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության վերականգնման ամսաթիվը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև թռիչքները սկսվելու են հուլիսից ոչ շուտ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Ըստ նրա՝ այդ ժամկետները կախված են կորոնավիրուսի իրավիճակի զարգացումից:

«Համապատասխան որոշում կայացնելուց հետո ավիաընկերություններին անհրաժեշտ կլինի մինչև երկու շաբաթ թռիչքներին նախապատրաստվելու և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու համար: Այսինքն՝ թռիչքները կարող են գործնականում վերսկսվել հուլիսից ոչ շուտ»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հունիսի 1-ից հետո պահպանելու է Թուրքիայի հետ թռիչքների սահմանափակումները: Ապրիլի 12-ին Ռուսաստանի գլխավոր շտաբը որոշում է կայացրել կասեցնել Թուրքիայի հետ օդային երթևեկությունն ապրիլի 15-ից հունիսի 1-ը երկրում սրվող կորոնավիրուսի համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 5.242.911 մարդ, որից 5.105.042-ը առողջացել է, 47.405-ը՝ մահացել: Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 6933 դեպք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը