copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:59 31-05-2021

Հայ ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 117 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:

«Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում է ուխտավորների ուղեկցումն ու պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, որոնցից է նաև Ամարասը»,- հայտնել է հումանիտար աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։


Ամենից շատ դիտված