copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:48 28-05-2021

Նավթատար բեռնանավի վթարի պատճառով Բոսֆորում երթևեկությունը դադարեցվել է

Նավթատարի վթարի պատճառով Ստամբուլում դադարեցվել է Բոսֆորի երթևեկությունը: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:

Առափնյա պահպանության գլխավոր վարչության տվյալներով՝ 249 մետրանոց նավը, որի մեջ եղել է նավթ, կորցրել է կառավարումը և սկսել է շարժվել դեպի ափը:

Փրկարարական նավին հաջողվել է կանգնեցնել նավթատարը ափից 300 մ հեռավորության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 28-ին Maersk Emerald 353 մետր երկարությամբ բեռնանավը վթարվել է Սուեզի ջրանցքում՝ Իսմայիլյայի մոտակայքում (Եգիպտոս)՝ շարժիչի խնդիրների պատճառով: Արդյունքում ջրանցքի երկայնքով նավարկությունը չի խաթարվել, քանի որ հյուսիսային ուղղությամբ երթևեկող նավերն անհապաղ ուղարկվել են արևելյան ուղղություն՝ Սուեզի ջրանցքի նոր հատվածով շրջանցելու խցանված մասը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ