copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:07 27-05-2021

Գագիկ Ծառուկյանը բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հերքել է տարածվող լուրերը՝ դրանք հերյուրանք անվանելով։

«Հերյուրանքներ են, դա ամոթ էլ ա։ Էդ տարածողներն ուզում են իմ ձայներից ձայներ տանել»։

Նշում է՝ 2020 թվականի հունիսի 5-ին ինքը միակ քաղաքական գործիչն էր, որ տեսնելով երկրի տնտեսական, սոցիալական ծանր վիճակը, պահանջեց Փաշինյանի հրաժարականը։

«Ասացի՝ Էդ անփորձ երիտասարդները ոչ մի արդյունք չեն տվել, դատարկ-դատարկ խոսում են, և երկիրը կանգնած է կործանման առջև։ Ասել եմ՝ չորս ամիս ժամանակ ունենք։ Ասողին լսող է պետք»,- ընդգծեց Ծառուկյանը ու հավելեց, որ ինքը կառավարության դեմ խոսում էր այն ժամանակ, երբ «կառավարության ուժեղ ժամանակն էր», երբ ոչ ոք ռիսկ չէր անում խոսել ընդդեմ երկրի ղեկավարությանը։

«Էդ ոնց եղավ՝ հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձան ընդդիմադիրներ, Ծառուկյանն էլ դարձավ, որ պետք է գնա, «Իմ քայլի» հետ կոալիցիա կազմի։ Սաղդ էլ գիտեք՝ Ծառուկյանի պահվածքն էլ, խոսքն էլ, դուխն էլ, որ իր խոսքը խոսք է։ Իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Բացառված է, որ ես միանամ «Իմ քայլի» հետ»,- նշեց Ծառուկյանը։

Հավելեց՝ ունի իր ծրագիրը, որն օդ ու ջրի պես պետք է մեր երկրին ու ժողովրդին։ Արտահերթ ընտրություններին մասնակցում է միայնակ ու հաղթելու ակնկալիքով։ Շեշտում է՝ եթե չհաղթեց, չի կարողանալու իր ծրագրերը կյանքի կոչել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը բացառել են նաև այլ քաղաքական ուժեր, մասնավորաբար՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ավելի ուշ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը բացառեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի