copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:26 27-05-2021

ՀՀ ՊՆ-ն չի հաստատել Տավուշի մարզում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը

Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրել ին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին լուրերին:

«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,- ասացին ՀՀ ՊՆ-ից: