copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 12:25 27-05-2021

Հարոյանը նախնական պայմանագիր է կնքել Կադիսի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հունիսին կհեռանա Աստանայից և կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Meta-Ratings-ը:

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին կտեղափոխվի իսպանական Կադիս: Նշվում է, որ Հարոյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Լա Լիգայի ակումբի հետ և նույնիսկ նախնական պայմանգիր է ստորագրել: Նա անմիջապես Իսպանիա չի մեկնի, այլ միայն Աստանայի կազմում հունիսն անցկացնելուց հետո, երբ թիմը տնային հանդիպումներ կանցկացնի Տոբոլի և Օրդաբասիի հետ:

Կադիսը շուտով կհայտարարի Հարոյանին պաշտոնապես ձեռք բերելու մասին: Ակումբը մրցաշրջանն ավարտել է Իսպանիայի առաջնության 12-րդ տեղում: Աստանան, 13 տուրից հետո վաստակելով 33 միավոր, գլխավորում է ՂՊԼ մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ լինելով Տոբոլից:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով