copy image url
Խոսք 5 տարի առաջ - 15:36 26-05-2021

Որքան է հավանական քաղաքացիների վարկերի զրոյացումը․ պարզաբանում է ԿԲ նախագահը

ԱԺ հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Հաղորդման քննարկման ժամանակ պատգամավոր Կարեն Գրիգորյանն ասաց, թե կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում քաղաքացիների վարկերը կզրոյացվեն։ Նա հարցրեց Կենտրոնական բանկի նախագահի կարծիքը, թե ինչքա՞ն է դա իրատեսական։

ԿԲ նախագահն ասաց, որ ընդհանուր վարկերը ՀՀ-ում մայիսի 10-ի դրությամբ կազմել են 3 տրիլիոն 840 մլրդ դրամ։

«Եթե նույնիսկ կան հայրենակիցներ, որոնք գտնվում են ծանր իրավիճակում ու չեն կարողանում սպասարկել իրենց վարկային բեռը, Կառավարությունը կարող է իրականացնել որոշակի սոցիալական աջակցության խելամիտ քաղաքականություն, բայց խոսքը, իմ կարծիքով, չի վերաբերում վարկերը ներելու կամ այնպիսի գործողությունների մասին, որոնք կխաթարեն կարգապահությունը, կխթանեն վարկային պայմանագրեր չհարգելը։ Կարծում եմ՝ Հայաստանում այդպիսի քաղաքական ուժ չպիտի լինի, որը կխոսի պայմանագրերը չհարգելու մասին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում