copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:46 09-01-2022

Ջոան Ռոուլինգը մեղադրվում է «Հարի Փոթերի» գրքերում հրեաներին վիրավորելու մեջ

Հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող գրքերի շարքի հեղինակ Ջ.Կ. Ռոուլինգին մեղադրել են այն բանի համար, որ իր գրքերի գոբլինները հրեաների տեսք ունեն։ Այս մասին գրում է NBC News-ը։

Քննադատները նշել են, որ գոբլինները նման են հրեաների: Փորձագետների կարծիքով՝ դրանք հիշեցնում են տիպիկ հակասեմական կերպարներ, որոնք հայտնվել են միջնադարից։ Հոդվածի հեղինակները հավելել են, որ նմանատիպ պատկերներ հրապարակվել են Der Stürmer շաբաթաթերթում, որը լույս է տեսել Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հիշեցրել են, որ այս հրատարակության մեջ հաճախ են եղել գրառումներ և պատկերներ, որոնք վիրավորում են հրեաներին և ատելություն առաջացնում նրանց նկատմամբ։

2014 թվականին Ջ.Կ. Ռոուլինգը հաստատել էր հրեաների ներկայությունը Հոգվարթսում։

Ռոուլինգը նախկինում քննադատվել է տրանսգենդերների մասին գրառումը հավանելու համար։ Թվիթում, որը հավանել է Ռոուլինգը, տրանսգենդերներին անվանում են «շրջազգեստով տղամարդիկ»: Թվիթը հրապարակել է գենդերային հավասարության համար պայքարող բրիտանացի կին ակտիվիստներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում