copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:14 25-05-2021

Ճապոնիայի փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագիր է իրականացվում հայ-ճապոնական գործակցությամբ, որի շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան:

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միասնական համակարգող հանձնաժողովի 3-րդ նիստը: Հյուրերին ողջունել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

Ծրագրի նպատակն է ճգնաժամային հաղորդակցության կարողությունների ամրապնդումը: Երկու կողմերի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերն այժմ գործողությունների ստանդարտ ընթացակարգ են մշակում երկրաշարժերի, սողանքների և անտառային հրդեհների դեպքում ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ: Ուղեցույց է պատրաստվում լրատվամիջոցների համար: Աշնանը կանցկացվի գործնական վարժանք:

Ծրագրի գործողությունները հանրայնացվելու են: Արդյունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է ստեղծվելիք կայքի միջոցով: Ճապոնական կողմի ներկայացուցիչները Հայաստանում կմնան երկու շաբաթ:

Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կանցկացվեն, և կուղենշվեն համագործակցության հետագա զարգացումները: Նիստի ավարտին աշխատանքային պլանի, մոնիթորինգային թերթիկի և նախագծային մատրիցայի փաստաթղթերը վավերացվել են կողմերի ստորագրությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի