copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:34 25-05-2021

Ռուսաստանը կցանկանա կրկնել Պրոտասևիչի իրավիճակը. Bloomberg

Բելառուսը պետք է պատժվի NEXTA ալիքի հիմնադիր, ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի կալանքի համար, երբ նա Աթենքից Վիլնյուս էր թռչում, որպեսզի նման միջադեպ այլևս չկրկնվի այլ ինքնիշխան երկրներում՝առաջին հերթին Ռուսաստանում և Չինաստանում, հաղորդում է Bloomberg-ը: Հրապարակումը նշում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել բելառուսական պետական ​​ընկերությունների նկատմամբ, որոնք ստեղծում են ազգային եկամտի զգալի մասը:

Այնուամենայնիվ, վտանգ կա, որ Բելառուսի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելը կարող է նպաստել Ռուսաստանի կողմից Բելառուսի կլանմանը: Սակայն Մինսկում կան մարդիկ, որոնք դիմակայելու են այդ ամենին, ուստի Արևմուտքը չպետք է խուսափի նման քայլից: Ամեն դեպքում անհնար է անտեսել կատարվածը: «Եթե Բելառուսը կարող է նման բան անել առանց որևէ հատուկ հետևանքների, ապա ինչո՞ւ այդպիսի բան չի կարող անել Ռուսաստանը, որի տարածքն ավելի ընդարձակ է, և որը շրջանցելն ավելի դժվար է»,- նշված է հոդվածում:

Հնարավոր է, որ Չինաստանը ևս պատրաստ է նման գործողությունների: Վերջինս արդեն ապացուցել է, որ ի վիճակի է այլ երկրներ «հասնել»՝ այլախոհներին գտնելու համար, ինչի մասին են վկայում հանցագործների հայրենադարձության մասին օրենքի պատմությունը և դրան հաջորդած բողոքները Հոնկոնգում: «Արևմուտքը պետք է հստակ ցույց տա, որ նման գործողություններն անընդունելի են»,- գրում է Bloomberg-ը: Այս կոչը պարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության ակնարկ, չնայած, ըստ հեղինակի, տեղի ունեցածի մեջ Մոսկվայի դերն անհայտ է, գուցե դա ընդհանրապես գոյություն չունի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ