Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:55 25-05-2021

Բայդենը մեկնաբանել է Պրոտասևիչի կալանքը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ազատել Բելառուսում կալանավորված Nexta տելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին և դատապարտել է Ryanair-ի հետ կապված միջադեպը, հաղորդում է Սպիտակ տան կայքը:

«Բելառուսի կողմից ԵՄ անդամ երկու երկրների միջև Ryanair-ի կոմերցիոն չվերթի ուղղության հարկադրաբար փոփոխումը, ինչպես նաև արտասահման ճանապարհորդող բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի արտաքսումը և ձերբակալումը միջազգային նորմերի ուղղակի խախտում են: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են ինչպես ինքնաթիռի ուղղության փոփոխությունը, այնպես էլ դրան հաջորդած պարոն Պրոտասևիչի հեռացումը և ձերբակալումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բայդենը նաև նշել է, որ միանում է այդ դեպքերի միջազգային հետաքննության պահանջներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է