copy image url
Խոսք 5 տարի առաջ - 16:20 24-05-2021

Օդի ջերմաստիճանն ամեն տարի պարբերաբար բարձրանալու է

Մայիսի 21-ին ու 22-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում դիտվեց օդի խիստ բարձր ջերմաստիճան և Արարատյան դաշտում ու Երևանում գրանցվեց ռեկորդային՝ +36․․․+36,3 աստիճան տաքություն։ Նման սնդիկի սյան նմանօրինակ բարձր ցուցանիշ դիտվել էր 1999 թվականին՝ +35,3 աստիճան։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից (HMC) հայտնեցին, որ բարձր ջերմաստիճանը պայմավորված էր արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Մայիսի 22-ից սկսած օդի այդ ալիքը նահանջեց և իր տեղը զիջեց Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ տեղացին, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Երեկ՝ մայիսի 23-ին, քամու ուժգնացման պատճառով Երևանում և ՀՀ մի շարք մարզերում վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր և էլեկտրական լարեր։

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար նորմալ է նման բարձր ջերմաստիճանը, ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյան ասաց,- «Նման բարձր ջերմաստիճան արդեն իսկ դիտվել է։ Օրինակ՝ 1989 թվականի մայիսի 25-ին 30,3 աստիճան է գրանցվել»։

Նրա փոխանցմամբ ՀՀ-ում և հարակից տարածքներում տարբեր տարիների մայիս ամսին գրանցվել է մոտ 34 աստիճան տաքություն․ «Սա առաջին դեպքը չէ։ Նման երևույթներ նախկինում ևս եղել են»։

Վ․ Մարգարյանն ասաց, որ կլիմայական նման փոփոխությունների պատճառը ոչ միայն գլոբալ տաքացումն է, այլև մարդկային գործոնը, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանն ամեն տարի պարբերաբար բարձրանալու է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում