Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:45 23-05-2021

Իրանում ահաբեկչական խմբերի ձերբակալման ժամանակ սպանվել է 2 հոգի

Իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի հարավարևելյան նահանգներում ձերբակալվել է ահաբեկչական 3 խումբ: Ահաբեկիչներին հայտնաբերել և վնասազերծել է Իրանի հետախուզական նախարարությունը:

Նախարարության հաղորդած տեղեկության համաձայն՝ ահաբեկչական գործողությունները սկսվել են դեռևս մարտի վերջերին Սարավանում: Այնտեղ գործողություններ իրականացնող ահաբեկիչները կապ են ունեցել Եվրոպայում հիմնադրված «Ջեյշ օլ-Զոլմ» խմբավորման հետ:

Ահաբեկչական մեկ այլ խումբ հայտնաբերվել է Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուջիստան նահանգներում: Նրանց կողմից ահաբեկչական գործողությունները միտված են եղել կրոնական տարաձայնություններ ստեղծելու:

Ահաբեկչական մյուս խումբը հայտնաբերվել է Հյուսիարևմտյան Ատրպատական նահանգում:

Ինչպես հայտնում է նախարարությունը վնասազերծման ընթացքում սպանվել է երկու ահաբեկիչ, մեկը փախել է:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը