Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:01 23-05-2021

Բրազիլիայի նախագահը տուգանվել է հակահամաճարակային կանոնները խախտելու համար

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն տուգանվել է՝ հակահամաճարակային միջոցառումները խախտելու համար: Տուգանքը սահմանվել է Մարանհաո նահանգի իշխանությունների կողմից: Երկրի ղեկավարը շրջաններից մեկը կատարած այցի ընթացքում իր շուրջը մարդկանց բազմություն է հավաքել: Ընդ որում, նա առանց դիմակի է եղել:

Բոլսոնարոն հայտնի է որպես համաճարակի սահմանափակող միջոցների բուռն հակառակորդ: Սկզբում նա ամբողջովին հերքել էր վիրուսի գոյությունը: Հետո նա հիվանդացել էր COVID-19-ով, բայց շարունակել էր պնդել իր մտքերը: Այժմ նա իր դիմադրությունը բացատրել է նրանով, որ երկիրը տնտեսական մեծ խնդիրներ ունի: Նա պնդել է, որ արգելափակումը ավելի կվատթարացնի եղած խնդիրները:

Համաճարակի ընթացքում երկրում առողջապահության չորս նախարարներ փոխվեցին: Ապրիլին երկիրը աշխարհի առաջատարների թվում էր հիվանդացության և մահացության ցուցանիշներով: Բրազիլիային բաժին է ընկել բոլոր մահացածների քառորդ մասը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի