copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:20 23-05-2021

Գերմանիայում կորոնավիրուսի պատճառած վնասը գնահատվել է 300 միլիարդ եվրո

Քյոլնի գերմանական Տնտեսության ինստիտուտի (IW) գիտնականները հաշվարկել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում գերմանական տնտեսությանը հասցված վնասի չափը։ Այս մասին հայտնում է Die Welt-ը:

Ըստ հետազոտողների՝ համաճարակի պատճառով գերմանական տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ եվրո:

«Կանցնեն տարիներ, մինչ կորուստներն ու կառուցվածքային աղավաղումները կհավասարակշռվեն»,- ասել է ինստիտուտի ղեկավար Մայքլ Հաթերը:

Տնտեսության կրած կորուստներն ուսումնասիրելիս հետազոտողները փաստացի և կանխատեսվող աճը համեմատել են այսպես կոչված պոտենցիալ աճի հետ: Դա հնարավորություն է տվել կանխատեսել գերմանական տնտեսության վիճակը՝ առանց կորոնավիրուսային համաճարակի ազդեցության:

Հետազոտողները նշել են, որ միայն 2020 թվականի չորրորդ եռամսյակի և 2021 թվականի երկրորդ եռամսյակի արանքում Գերմանիան կորցրել է 140 միլիարդ եվրո: Այդ գումարի գրեթե մեկ երրորդը պայմանավորված է երկրի՝ COVID-19-ի երկրորդ ալիքից մեկուսացման վերսկսմամբ: IW-ի հետազոտողները արձանագրել են պատվաստումների դեպքերի դրական միտումը:

«Պատվաստումների մակարդակը վերջապես բարձրանում է, դա ազդանշան է տնտեսության համար, որը չի կարելի թերագնահատել»,- ասել է Հաթերը:

Նա նաև հորդորել է մեծ ուշադրություն դարձնել «կորոնավիրուսային ճգնաժամի» հետևանքներին:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում