Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:14 22-05-2021

Աշխարհին ոգեշնչողը...

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էին բաժին հասնում… Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում՝ ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին՝ պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… Ապրելու համար մի ելք կա միայն. քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում, իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ…»:

Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ…»: Սրանք մեր երկրի անշահախնդիր բարեկամ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեծարանքի խոսքերն են՝ աշխարհին ի լուր հնչեցրած «երգիչների շարքում թագավոր» մեծն շանսոնյեին դեպի անմահության ճանապարհ ուղեկցելու առիթով: Իսկ նա ինը տասնամյակը բոլորելուց հետո անգամ շարունակում էր շրջագայել, ելույթներ ունենալ աշխարհի ամենաշքեղ բեմերում եւ զարմացնել մարդկությանը երբեւէ չխամրող իր ձայնով ու շքեղ արվեստով:

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ եւ հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը,- գրել է հայոց փառքերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը,- միտքես կսեմ՝ ապրի՛ս, եղբայր, դու՛ն ալ հաղթեցիր… Դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը