Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:28 21-05-2021

ԱՄՆ ՊՆ-ն հաստատել է Կալիֆոռնիայում նկատված ՉԹՕ-ի տեսանյութը

Պենտագոնը հաստատել է ՉԹՕ-ի տեսահոլովակի իսկությունը, որը նկարահանվել է 2019 թվականի հուլիսի 15-ին Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է NBC News- ը: Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է առարկան օդում շարժվում տարբեր ուղղություններով, այնուհետև անհետանում Օմահա ռազմանավի կողքին: Վավերագրող ռեժիսոր Ջերեմի Քորբելը, որը տեղադրել է այս տեսանյութը համացանցում, նշել է, որ ՉԹՕ-ն անհետացել է ջրի մեջ:

Տեսանյութը նկարահանել են զինվորականները: Պենտագոնը շեշտել է, որ այն մանրակրկիտ կուսումնասիրվի համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Թե կոնկրետ ինչն է նկարահանված տեսանյութում, ԱՄՆ զինված ուժերը դեռ չի կարող բացատրել:

Հարկ է նշել, որ տեսանյութը թողարկվել է ամերիկյան «60 րոպե» հաղորդման շրջանակներում, որից մի քանի օր առաջ ցուցադրել էին այն երկու օդաչուների հետ հարցազրույցը, որոնք փաստել էին, որ իրենց է հանձնարարվել ՉԹՕ-ի ուսումնասիրությունը։ Հրամանատար Դեյվ Ֆրավորը ասել է, որ իր օդաչուները հայտնաբերել են սպիտակ առարկա, որը նախքան անհետանալը շարժվել է ջրի վերևում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը