Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:24 21-05-2021

Գազայի հատվածում տոնել են կրակի դադարեցումը

Գազայի հատվածի բնակիչները նշել են «դիմադրության և ազատության հաղթանակը» Իսրայելի հետ հայտարարված զինադադարից հետո, որն ուժի մեջ է մտել մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը։ Հազարավոր մարդիկ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո դուրս են եկել Գազայի փողոցներ՝ «Համասի» և մասամբ ճանաչված Պաղեստինի դրոշներով։ Նրանք հրավառություն են կազմակերպել։ Ինքնաբուխ տոնակատարություններ են սկսվել նաև Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելում մթնոլորտն ավելի զուսպ էր, մանավանդ որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմաթիվ մեղադրանքներ է ստացել մի շարք համախոհներից, որ համաձայնվել է ժամանակից շուտ դադարեցները հարվածները։

Համաձայնությունը ձեռք է բերվել 11-օրյա զինված առճակատումից հետո։ Ըստ իսրայելական բանակի՝ արմատական «Համաս» խմբավորման անդամները ավելի քան 4300 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Զինվորականները նշում են, որ խոցվել է ավելի քան հազար թիրախ և սպանվել առնվազն 225 ծայրահեղական։ Համասի ղեկավարությունը չի մեկնաբանել կորուստները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել Եգիպտոսի միջնորդական ջանքերը։ Ըստ նրա՝ համաձայնագրի ձեռքբերմանը նախորդել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Պաղեստինի առաջնորդների և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների միջև։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը