copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:20 20-05-2021

Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ. Էդմոն Մարուքյանը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել. «Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։

Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել։

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։

Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել։

Խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից