Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 07:44 20-05-2021

«Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ական ցուցակը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․Ավարտին է մոտենում միավորվելու, դաշինքներ կազմելու շրջանը, մտնում ենք պառակտվելու, բաժանվելու փուլ։ Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու կուսակիցները սկսում են խռովել միմյանցից եւ հեռանալ։ Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը։

«Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։ Ցուցակի առաջին մասը կազմվել է Սերժ Սարգսյանի և Իշխան Զաքարյանի կողմից։ Թեեւ նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում, և ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ և հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։ Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից։ Ապա խնդրել է, որ առաջին կնոջ տեղում դրվի իր երիտթևի ներկայացուցիչը, և հաջորդ 5 կանանց տեղերը տվել է Վանեցյանին, իսկ քանի որ «Հայրենիքում» շատ չեն կանայք, ստացվել է, որ ցուցակում հայտնվել են «օտար» կանայք՝ 6-րդ համարն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանն է, 9-րդը՝ «Հանրապետությունից» անկախացած Թեհմինա Վարդանյանը, 12-րդը՝ դատական համակարգից «անկախացած» Կարինե Պետրոսյանը։ Ցուցակի 5-րդ համարը Իշխան Զաքարյանն է, առաջին տասնյակում է նաեւ գյումրեցի Մարտուն Գրիգորյանը։ Երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։ Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղաքական թիմը երրորդ տասնյակում է։ Այսինքն՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ մտնի 10-15 հոգի, ապա թիմը գլխավորելու է Արթուր Վանեցյանը՝ մի խումբ հանրապետականների և «Հայրենիքի» հետ կապ չունեցող մարդկանց հետ։ Դա նշանակում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ստվերից կառավարելու է Սերժ Սարգսյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով