copy image url
Ներքին 5 տարի առաջ - 18:22 19-05-2021

Բյուրականի աստղադիտարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների կենտրոն կստեղծի

Բյուրականի աստղադիտարանը նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների կենտրոն ստեղծել:

Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը:

«Այդ շրջահայության լուսանկարչական թիթեղներն իրենց տեղեկատվությամբ այնպիսի մեծ արժեք են ներկայացնում, այնքան եզակի են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց մեր հայտը:

Սա Հայաստանից միակ գիտական արժեքն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Պարզվում է՝ աշխարհում այնքան էլ շատ չեն գիտության այն արժեքները, որոնք ընդգրկվել են միջազգային կառույցի ցանկերում»,- ընդգծեց Միքայելյանը:

Տնօրենի համոզմամբ՝ մենք կարող ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում հարյուր և ավելի նախագծեր ունենալ, եթե աշխատենք այդ ուղղությամբ: «Մի բան է այն, ինչ կա, այլ բան է, թե ինչպես ես ներկայացնում: Նախագիծ է պետք:

Օրինակ՝ աստղագիտության ոլորտում կարող էինք ժայռապատկերները ներկայացնել, որոնք եզակի արժեքներ են, մեր օրացույցը և այլն»,-նշեց Արեգ Միքայելյանը:

Նա խոսեց նաև միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ վերջին շրջանում օտարազգի գործընկերներին հրավիրում են մասնակցելու աստղադիտարանի ներքին սեմինարներին:

«Երկու շաբաթ առաջ սեմինարին մասնակցել է Նոբելյան մրցանակակիր աստղաֆիզիկոս Ռայնհարդ Գենցելը, մեկ այլ Նոբելյան մրցանակակիր արդեն գրանցվել է և ելույթ կունենա հունիսին, ելույթ կունենան նաև Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Քսավիե Բարկոնսը, այլ հայտնի գիտնականներ»,- ասաց Միքայելյանն ու հավելեց, որ շատ են ցանկանում Աստղագիտության թանգարան հիմնադրել, սակայն դրա համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր, որոնք այս պահին չկան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը