Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:44 19-05-2021

Աստղագետները հայտնաբերել են տիեզերքի առաջին աստղերից մեկը

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է Երկրից 16 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող աստղ, որը, դատելով քիմիական բաղադրությունից, տիեզերքի ամենավաղ աստղերից մեկն է:

Հայտնաբերված աստղը կոչվել է SPLUS J210428.01-004934.2:

Փորձարարական դիտարկումները թույլ են տվել հետազոտողներին վերլուծել աստղի քիմիական կազմը: Հենց դրա շնորհիվ նրանք պարզել են, որ հայտնաբերված աստղը պատկանում է երկրորդ սերնդի աստղերի դասին: Դա հնարավոր էր հաստատել քիմիական բաղադրության մեջ ածխածնի, երկաթի, թթվածնի, մագնեզիումի և լիթիումի չափազանց ցածր պարունակությամբ:

Այդ նպատակով գիտնականները վերլուծել են աստղի կողմից արտանետվող լույսի սպեկտրը, որը պարունակում է տարբեր տարրերի յուրատեսակ քիմիական հետքեր: Համընդհանուր ընդունված տեսության համաձայն՝ նախքան աստղերի հայտնվելը վաղ տիեզերքում ծանր տարրեր չեն եղել, այն հիմնականում բաղկացած է եղել ջրածնից և հելիումից:

Ենթադրվում է, որ առաջին աստղերը նույնպես առաջացել են ջրածնից և հելիումից, բայց ջերմամիջուկային միաձուլման արդյունքում դրանց միջուկներում ավելի ծանր տարրեր են հայտնվել: «Նախ՝ ջրածինը վերածվում է հելիումի, ապա հելիումը՝ ածխածնի և այսպես շարունակ, մինչև երկաթ՝ կախված աստղի զանգվածից»,- բացատրում են գիտնականները:

Պայթող աստղերի պայթյունների արդյունքում ամբողջ հալված նյութն արտանետվել է տիեզերք: Այդ տիեզերական պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ առաջացրել են մի շարք միջուկային ռեակցիաներ: Արդյունքում հայտնվել են ավելի ծանր տարրեր՝ ոսկի, արծաթ, տորիում և ուրան, որոնք հայտնաբերվել են արդեն հաջորդ սերնդի աստղերի կազմում: SPLUS J210428 աստղի քիմիական կազմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պարունակում է տարրեր, որոնք կարող էին ձևավորվել ընդամենը առաջին սերնդի մեկ աստղի կյանքի և մահվան ընթացքում: Սա նշանակում է, որ հայտնաբերված աստղը հաջորդ սերնդի աստղ է և գիտությանը հայտնի ամենահին աստղերից մեկը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը