copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:10 18-05-2021

Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան․ Փաստ

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շուրջ ձևավորվում է նոր ուժ, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհայտարարի արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու Ռուսաստանի հայերի միության՝ մոտ 150 համայնքային կազմակերպությունների ղեկավարներ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ գործընթացն սկսվել է, և ներկայումս նրանցից մի քանիսն արդեն Հայաստանում են: ՌՀՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարները հիմնականում տեղերում հեղինակություն ունեցող և, այսպես ասած, «հարցեր լուծող» մարդիկ են, ուստի պատահական չէ, որ Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները նրանց միջոցով կամ հենց նրանց մոտ են աշխատանք գտնում:

Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, ՌՀՄ համայնքային կազմակերպությունների ղեկավարները նախատեսում են ընտրությունների փուլում ապահովել նշյալ քաղաքացիների ներկայությունը, որոնց քանակն, ի դեպ, բավականին շատ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մարդկանց ընտանիքները ներկայումս էլ Հայաստանում են, ապա կարող է խոսք լինել Արա Աբրահամյանի ղեկավարած քաղաքական ուժի բավականին լուրջ, ընտրությունների ելքի վրա էապես ազդող ընտրազանգվածի մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր