copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:05 18-05-2021

ՀԱՊԿ-ը պետք է բարեփոխվի, այն չի համապատասխանում ժամանակի պահանջներին. Ղրղզստանի ՄԻՊ

Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպան Տոկոն Մամիտովը հայտարարել է, որ իրադարձություններն Արցախում և վերջին ռազմական առճակատումը ղրղզա-տաջիկական սահմանին վկայում են այն մասին, որ ՀԱՊԿ-ը պետք է բարեփոխվի, քանի որ այն այլևս չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

Ղրղզստանի ՄԻՊ-ը կարծում է, որ 2002 թվականին, երբ կառույցը նոր էր ստեղծվում, իրավիճակը բացարձակ այլ էր, այժմ այն փոխվել է, մինչդեռ ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության տարածքում իրադրության սրման դեպքում օպերատիվ չի արձագանքում, այլ սպասում է, թե երբ հակամարտող կողմերից հաղորդում կստացվի:

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն էր կամ Բակտենյան առճակատումը, ՀԱՊԿ անդամները չպետք է սպասեն, այլ կոնկրետ որոշումներ կայացնեն ու որոշակի քայլեր ձեռնարկեն, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ուժեր ներգրավեն:

Ըստ Մամիտովի՝ ՀԱՊԿ-ը պետք է անմիջապես սկսի գործել, մինչդեռ գործող մեթոդներն ու եղանակներն այլևս պիտանի չեն և սպառել են իրենց:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը