copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:18 15-05-2021

Պաշարների հյուծման պատճառով Արարատյան դաշտի 30-ից ավելի համայնք ունի ջրի խնդիր

25 տարի է՝ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները գործակցում են՝ ջրային ոլորտի խնդիրները լուծելու նպատակով: Վերջին տասնամյակում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 6-9 մետրով, արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67 տոկոսով:

Դեյվիդ Հոֆման, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատարն ասել է, - «Ջուրն անչափ կարևոր ռեսուրս է ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական զարգացում ապահովելու համար: Ծրագրի նպատակն է համատեղ ծրագիր մշակել՝ Արարատյան դաշտում ջրերի կառավարումը բարելավելու համար»:

Ստորերկրյա ջրառի ծավալների վերաբերյալ կառավարության որոշումները մինչև վերջերս 1983-84 թթ. տվյալների հիման վրա էին: «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» ծրագրի՝ 2016-ի տվյալներով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալը 46 տոկոսով գերազանցում է թույլատրելի չափը:

Դեյվիդ Հոֆմանը նաև նշել է, որ ճիշտ քաղաքականություն դժվար է մշակել, եթե չունես ճշգրիտ տվյալներ. «Մենք համատեղ մշակում ենք համակարգ, որը թույլ կտա պարբերաբար թարմացված տվյալներ ստանալ՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արբանյակ»

Ջրային պաշարների գերշահագործումը կանխելու և ջրօգտագործողների գործունեությունը կարգավորելու նպատակով Կառավարությունն ընդունել է օրենսդրական ակտեր: Նման իրավիճակի ենք հասել, որովհետև ջրօգտագործման թույլտվություն նախկինում տրվել է առանց լուրջ ուսումնասիրության՝ նշում է Բնապահպանական ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության բնապահպանական ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանն էլ ասել է, որ ներկայումս խնդիր կա վերանայելու այն տվյալները, որոնք օգտագործվում են ջրօգտագործման թույլտվություն տալու համար, և հիմնված այդ տվյալների վրա, վերանայվեն գուցե որոշ թույլտվություններ և որոշումներ ընդունվեն այնքան, ինչքան մատչելի ջուր կա օգտագործման համար:

Պաշարների հյուծման պատճառով՝ Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր: Ավազանի ջուրն օգտագործվում է նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի համար:

«Քայլ առ քայլ Կառավարությունը գնում է նրան, որ նվազեցնի գերշահագործումը: 45 տոկոսը փոքր թիվ չէ», - ասել է նա:

Վերջին տարիներին Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանից ջրօգտագործման թույլտվություններ տրվել են բացառիկ դեպքերում՝ այն էլ վերահսկողության պայմաններում: Մարինա Վարդանյանի խոսքով՝ չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ անհրաժեշտ է, որ հասարակությունը գիտակից և ջրախնայող մոտեցում ցուցաբերի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը