copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:49 14-05-2021

Ուզում ենք, որ այս խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում: Այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ, և մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը: Սա պետք չէ դիտել, որպես լոկալ մի գործողություն, սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ դիմել են նաև Ռուսաստանի Դաշնությանը և հույս ունեն՝ իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով, իսկ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր դիրքորոշումը իրավիճակի հետ կապված:

«Բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, մենք նաև դիմել ենք ՌԴ-ին, որպեսզի կարողանանք գործարկել միջպետական պայմանագրերը և մենք առաջնային կերպով ուզում ենք, որ այս խնդիրը լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, եթե ոչ այդ ճանապարհով, ապա այլ գործիքներ կիրառել, որպեսզի խնդիրը կարգավորվի: Քննարկումներ են ընթանում և տեղի է ունեցել վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույց և դիրքորոշում է հայտնվել, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ և սա շատ կարևոր է մեզ համար և մենք այդ ուղղությամբ ենք առաջնորդվում»,- նշել է անվտանգության խորհրդի քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը նաև մեկնաբանել է իր երեկվա հայտարարությունը և նշել՝ Ադրբեջանը նույնպես չէր հասցրել կահավորել դիրքերը: «Հայաստանում հետպատերազմյան իրավիճակ է, և ունենք բազմաթիվ և բազմապիսի խնդիրներ, և բոլորը միանգամից չի հաջողվելու լուծել, և նշեմ՝ այնպես չէ, որ Ադրբեջանը հասցրել է ունենալ կահավորում, բայց այդ տարածքներում նրանք չեն ունեցել դիրքեր, քանի որ ձնհալ էր պետք, որպեսզի կարողանանք կահավորումը կազմակերպել»,-հավելել է Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշել է՝ իրենց իշխանության լինելը պետք չէ կապել պատերազմի հետ: «Եթե հիմնավորումը կայանում է նրանում, որ մենք իշխանության ենք, դրա համար է պատերազմ հրահրվում, ապա ինչո՞ւ էր 2016-ին սկսվել պատերազմ և Սերժ Սարգսյանը ևս հաստատել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք տարածքային կորուստներ»,- ասել է Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից